Աշխարհ

26.08.2016 11:05


Թուրքական բանակը գնդակոծել է սիրիացի քրդերի դիրքերը (տեսանյութ)

Թուրքական բանակը գնդակոծել է սիրիացի քրդերի դիրքերը (տեսանյութ)

Թուրքական բանակը գնդակոծել է սիրիացի քրդերի դիրքերը Ջարաբլուսից հարավ։ «CNN Turk»–ի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Մանբիջի մոտից, որը վերահսկում են քրդերի Ազգային ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները։ Վերջինները չեն ենթարկվել թուրք զինվորականներին ու չեն լքել իրենց դիրքերը։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր «Եփրատի վահան» գործողության արդյունքում Ջարաբլուսի՝ «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրման մասին։

Գործողության երկրորդ նպատակն Անկարան, առանց թաքցնելու, նշում է՝ քրդական ստորաբաժանումների ոչնչացումը, որոնք նույնպես կռվում են ԻԼԻՊ–ի դեմ՝ թույլ չտալու անկախ Քրդստանի ձևավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը