Լրահոս

16.12.2009 14:42


Ուսանողների կոչը ԱԺ բոլոր գիտակից քաղաքական ուժերին

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի հնարավոր ընդունման վերաբերյալ հայտարարություն.

Մենք' Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թվով 64 ուսանողներս' տարբեր կուրսերից, որպես ապագա իրավաբան-մասնագետներ, մտահոգություն ենք հայտնում 23.09.2009թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի' իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներին չհամապատասխանելու առնչությամբ: Նախագիծը ոչ միայն վտանգում է Հայաստանում առանց այդ էլ բազմապիսի խոչընդոտների հանդիպող քաղաքացիական հասարակության կայացմանը, այլև նպաստում է իշխանության և հասարակության միջև առկա անջրպետի առավել խորացմանը: Կարծում ենք, որ դա, առաջին հերթին, չի բխում կառավարության շահերից:

Կոչ ենք անում Ազգային ժողովի բոլոր գիտակից քաղաքական ուժերին գիտակցել պահի լրջությունը և դեմ քվեարկել օրինագծի ընդունմանը:

Այս խորագրի վերջին նյութերը