Աշխարհ

29.08.2016 18:23


Մոսկվայում վարորդին տուգանել են մեքենայի ստվերի համար

Մոսկվայում վարորդին տուգանել են մեքենայի ստվերի համար

Մոսկվացի վարորդը հայտարարել է, որ տուգանվել է իր մեքենայի ստվերի կողմից հոծ գիծը հատելու համար։ Այս մասին հայտնում է «Говорит Москва»–ն՝ «Drive2.ru»–ին հղումով։

«Խախտումը» կատարվել է դեռ օգոստոսի 25–ին Մոսկվայի օղակաձև ավոտոմոբիլային երթուղու և Լիպեցկի փողոցի հատման կետում։ Վարորդը հայտնել է, որ բողոք է ուղարկել ՃԵԱՊՏ և սպասում է պատասխանի։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը