Քաղաքական

29.08.2016 16:59


ՀՀ դատարանը մերժել է ԱՄՆ կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացուն կալանավորելու միջնորդությունը

ՀՀ դատարանը մերժել է ԱՄՆ կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացուն կալանավորելու միջնորդությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու դատախազության միջնորդությունը:

Սակայն նա իրավունք չունի լքել ՀՀ տարածքը, քանի դեռ չի որոշվել ԱՄՆ–ին ՌԴ քաղաքացու արտահանձնման հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման էր ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը