Աշխարհ

29.08.2016 17:30


Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել Անթալիայի ֆուտբոլային հանդիպմանը

Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել Անթալիայի ֆուտբոլային հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում Թուրքիա մեկնել՝ ներկա գտնվելու Անթալիայում կայանալիք Ռուսաստան–Թուրքիա ընկերական ֆուտբոլային հանդիպմանը: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը «կերկրպագի հեռակա կարգով»։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խաղը դիտելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը