Աշխարհ

31.08.2016 10:30


Թրամփը Մեքսիկա կմեկնի (տեսանյութ)

Թրամփը Մեքսիկա կմեկնի (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր՝ օգոստոսի 31–ին, Մեքսիկա այցելել՝ այդ երկրի նախագահ Էնրիկե Փենյա Նիետոյի հետ բանակցելու նպատակով։ Վերջինը նաև հրավեր է ուղարկել Թրամփի մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։

Եթե այցը կայանա, հանդիպումը մի քանի ժամ կտևի. Թրամփն այսօր ներգաղթային քաղաքականության թեմայով պետք է ելույթ ունենա ԱՄՆ Արիզոնա նահանգում։

Ավելի վաղ նա կոչ էր արել արտաքսել ԱՄՆ–ում ապրող մոտ 11 մլն ապօրինի ներգաղթյալներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը