Աշխարհ

31.08.2016 10:45


Հալեպում ոչնչացրել են ԻՊ հրամանատարներից մեկին

Հալեպում ոչնչացրել են ԻՊ հրամանատարներից մեկին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Աբու Մոհամմեդ ալ Ադնանին, ոչնչացվել է սիրիական Հալեպում։ Այս մասին հայտնում է «SITE Intelligence Group»–ը։

Կազմակերպության տվյալներով, որը հետևում է արմատական խմբավորումների ցանցային ակտիվությանը, իսլամականների հետ կապված գործակալությունն է հայտնել ալ Ադնանիի սպանության մասին։

Ավելի վաղ բրիտանական «Sunday Times»–ը գրել էր, որ Իրաքում պատերազմած ալ Ադնանին է պատասխանատու 5 երկրում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիլա, Բելգիա) ստեղծված ահաբեկչական խմբավորման մասնաճյուղերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը