Աշխարհ

31.08.2016 11:00


Ֆրանսիայում «Coca-Cola»–ի գործարանում 50 մլն եվրոյի կոկաին են հայտնաբերել

Ֆրանսիայում «Coca-Cola»–ի գործարանում 50 մլն եվրոյի կոկաին են հայտնաբերել

Մարսելի «Coca-Cola»–ի գործարանում 370 կգ կոկաին է հայտնաբերվել։ Թմրանյութը գտել են կոնտեյներներից մեկը բացելիս, որը ընկերություն էր հասել Լատինական Ամերիկայից։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Հաղորդվում է, որ փոշին փաթեթավորված է եղել հասարակ պլաստիկ տոպրակների մեջ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կոկաինի այդ քանակը գնահատել են 50 միլիոն եվրո։

Տվյալ գործի հետաքննությունը հանձնարարվել է Մարսելի դատական ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները պետք է բացահայտեն կատարվածը, ուղարկողին և թմրանյութի գլխավոր հասցեատիրոջը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը