Լրահոս

31.08.2016 13:53


Նոր մանրամասներ. 12-ամյա լուսաղբյուրցու դին հայտնաբերել է հորեղբայրը

Նոր մանրամասներ. 12-ամյա լուսաղբյուրցու դին հայտնաբերել է հորեղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։

2016 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ, 01.01.2004 թվականին ծնված տղա երեխայի դիակը՝ գետնին պառկած:

Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել է հորեղբայրը՝ նշված կիսակառույց շինության երկաթյա ամրանից հակավորման թելով կախված, դանակով կտրել է հակավորման թելը և դիակը իջեցրել:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահասի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը