Աշխարհ

01.09.2016 16:49


Մեղուները ոստիկաններին քշել են բաժանմունքից

Մեղուները ոստիկաններին քշել են բաժանմունքից

Փենսիլվանիա նահանգի Քարբոնդեյլ քաղաքի ոստիկանները ստիպված են եղել ժամանակավորապես լքել ոստիկանական բաժանմունքը այնտեղ առաջացած մեծ մեղվի փեթակի պատճառով։ Իրավապահ մարմնի աշխատակիցները մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ շենք՝ վախենալով, որ մեղուները կկծեն։ Նրանք տեղակայվել են քաղաքի տարբեր թաղամասերի շենքերում։

«The Times Tribune»–ի փոխանցմամբ՝ այն մասին, որ մեղուները գրավել են ոստիկանական բաժանմունքը, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քարբոնդեյլի քաղաքապետ Ջասթին Թեյլորը։

Ոստիկանության աշխատակիցները նկատել են մեղուներին վաղ առավոտյան։ Միջատները տեղակայվել էին շենքի արտաքին պատի աղյուսներում եղած ճեղքերի մեջ։

Միջատներին շենքից քշելու համար իշխանությունները ստիպված են եղել դիմել մասնագետներին։ Բաժանմունքը վերաբացելու են միայն այն ժամանակ, երբ ոչ մի մեղու մնացած չլինի հաստատությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը