Աշխարհ

02.09.2016 09:55


«Daily Mail»–ը ջնջել է Թրամփի կնոջ անցյալի մասին հոդվածը

«Daily Mail»–ը ջնջել է Թրամփի կնոջ անցյալի մասին հոդվածը

Բրիտանական «Daily Mail» պարբերականը ջնջել է Հանրապետկան կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ անցյալի մասին հոդվածը։

Սկանդալային նյութում պատմվում էր, որ սլովենացի մոդելը Նյու Յորքում 90–ականներին էսքորթում է աշխատել։ Զայրացած Մելանյան թերթի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ 150 մլն եվրո փոխհատուցում պահանջելով։

Դրանից կարճ ժամանակ անց պարբերականը ջնջեց հոդվածը։ DM–ից հստակեցրել են, որ լրագրողները հրապարակել են տեղեկատվություն բաց աղբյուրներից, և չեն պնդել, որ այն հավաստի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը