Աշխարհ

02.09.2016 10:40


Մեսսին հաղթական գոլ է հեղինակել Արգենտինայի հավաքական վերադառնալուց հետո (տեսանյութ)

Մեսսին հաղթական գոլ է հեղինակել Արգենտինայի հավաքական վերադառնալուց հետո (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականը հաղթել է Ուրուգվայի հավաքականին ԱԱ2018–ի որակավորման 7–րդ տուրում Հարավամերիկյան կոնֆեդերացիայի գոտում։ Այս մասին ասվում է ՖԻՖԱ–ի կայքում։

Արգենտինական Մենդոսա քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Միակ գոլը հանդիպման 43–րդ րոպեին հեղինակել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնելլ Մեսսին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 12–ին Մեսսին որոշում կայացրեց վերադառնալ Արգենտինայի հավաքական, որտեղից հեռանալու մտադրություն էր հայտնել Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ արգենտինացիների պարտությունից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը