Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում վախճանվել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ դիվանագիտական 3 աղբյուրի հղումով։
Երկրի ղեկավարի մահվան մասին տեղեկատվություն էր հաղորդել օգոստոսի 29–ին «Ֆերգանա» գործակալությունը։ Սակայն ուզբեկ առաջնորդի վարչակազմի աղբյուրը հերքել էր դա։ «Ֆերգանայի» գլխավոր խմբագիրն առաջարկել էր չթաքցնել նախագահի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը՝ կա՛մ հրապարակել բժշկական եզրակացությունը, կա՛մ կենդանի ցույց տալ նրան։
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Քարիմովը հոսպիտալացվել էր ուղեղի արյունազեղումով։
Տեղական ընդդիմությունից պատմել էին, որ նա ուշագնաց է եղել ճաշկերույթի ժամանակ, որտեղ մեծ քանակությամբ օղի ու ալկոհոլային այլ խմիչքներ է օգտագործել։
«Reuters»–ը հաղորդել է Քարիմովի մահվան մասին

7or.am