Աշխարհ

02.09.2016 16:35


Սկսվել են «Գահերի խաղի» 7–րդ սեզոնի նկարահանումները

Սկսվել են «Գահերի խաղի» 7–րդ սեզոնի նկարահանումները

Պաշտոնապես սկսվել են «Գահերի խաղը» սերիալի 7–րդ սեզոնի նկարահանումները։ Այս մասին հայտնում է «Entertainment»–ը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ HBO–ն սկսել է նկարահանումները դեռ երեքշաբթի՝ օգոստոսի 30–ին, Հյուսիսային Իռլանդիայում։ Նկարահանող խումբը կմեկնի նաև Իսպանիա և Իսլանդիա։

Սովորաբար հերթական սեզոնի նկարահանումները հուլիսին են սկսվում, սակայն այս տարի դրանք ավելի ուշ մեկնարկեցին։

Նախօրեին էլ «Ֆեյսբուք» սոցցանցում հաղորդվել էր սերիալի ցուցադրման ենթադրյալ ամսաթիվը՝ 2017թ. հունիսի 25–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը