Աշխարհ

02.09.2016 21:06


Իսլամ Քարիմովի մարմինը տեղափոխել են Սամարղանդ (տեսանյութ)

Իսլամ Քարիմովի մարմինը տեղափոխել են Սամարղանդ (տեսանյութ)

Fergananews.com-ը տեղեկացնում է, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք է տեղափոխվել այդ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը: Սամարղանդի օդանավակայանը բոլոր չվերթների համար երեք օրով փակվել է: Օդանավակայան կարող են մտնել և դուրս գալ միայն հատուկ հյուրերի ինքնաթիռները:

Նշենք, որ քիչ առաջ Ուզբեկստանի խորհրդարանի և կառավարության տարածած հաղորդագրության մեջ հաստատվել է, որ կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը:

Ուզբեկստանի պետական հեռուստատեսությունն էլ տեղեկացրել է, որ նա մահացել է այսօր՝ 20:55-ին:

Քարիմովն Ուզբեկստանը ղեկավարում էր 1990 թվականից սկսած:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը