Աշխարհ

03.09.2016 10:25


Ուժգին պայթյուն Ֆիլիպինների հարավում. առաջին կադրերը դեպքի վայրից (տեսանյութ)

Ուժգին պայթյուն Ֆիլիպինների հարավում. առաջին կադրերը դեպքի վայրից (տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին ուժգին պայթյուն է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավում գտնվող Դավաո քաղաքի կենտրոնում: «Россия 24» հեռուստաալիքը ներկայացրել է առաջին կադրերը պայթյունի վայրից: Տեղի ԶԼՄ-ն, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է 25 զոհվածի և առնվազն 30 վիրավորի մասին:

Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները և շտապօգնության բրիգադները: Մուտքը դեպի քաղաք արգելափակված է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը