Աշխարհ

03.09.2016 18:22


Հունգարիայի կենդանաբանական այգում այցելուների աչքի առջև սպիտակ առյուծի ձագ է լույս աշխարհ եկել (լուսանկար,տեսանյութ)

Հունգարիայի կենդանաբանական այգում այցելուների աչքի առջև սպիտակ առյուծի ձագ է լույս աշխարհ եկել (լուսանկար,տեսանյութ)

Հունգարիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Նյիրեդխազա քաղաքի կենդանաբանական այգու այցելուները դարձել են առյուծի ձագի լույս աշխարհ գալու ընթացքի ականատեսը: Այդ իրադարձությունն է՛լ ավելի յուրահատուկ է դարձրել այն փաստը, որ ձագուկը սպիտակ՝ հազվագյուտ երանգի է եղել:

Ընդ որում, ձագուկի ծնողները՝ Ինկոսի մականունով առյուծը Նիդեռլանդներից և մայր առյուծ Բինտին Չեխիայից, նույնպես ալբինոսներ են:

Կենդանաբանական այգու կայքում հաղորդվում է, որ առյուծը և ձագուկը լավ վիճակում են: Մասնագետները հատուկ խնամք են սահմանել, ինչպես նաև այցելուները, ովքեր շտապում են տեսնել նորածին սպիտակ կորյունին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը