Աշխարհ

04.09.2016 17:11


Չինացիներն Օբամային առանց ինքնաթիռի կամրջակի են թողել (տեսանյութ)

Չինացիներն Օբամային առանց ինքնաթիռի կամրջակի են թողել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդիրների առաջ է կանգնել անմիջապես Չինաստան ժամանելուց հետո, որտեղ նա մասնակցում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է CBS–ը։

Երբ Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել, պարզվել է, որ օդանավակայանի աշխատակիցները մոռացել են կամրջակը մոտեցնել, և ԱՄՆ նախագահը չի կարողացել իջնել իր համար նախատեսված կարմիր գորգով։

Բայց սա առաջացած միակ խնդիրը չի եղել օդանավակայանում։

Պատվիրակությանը դիմավորող չինացի պաշտոնյան արգելել է ամերիկացի լրագրողներին մոտենալ Օբամային։ Իսկ երբ ԱՄՆ պատվիրակության անդամներից մեկը փորձել է բացատրել, որ օդանավակայանում ԱՄՆ նախագահին լուսանկարելն իրենց ավանդույթն է, չինացին հակադարձել է. «Սա մե՛ր երկիրն է, սա մե՛ր օդանավակայանն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը