Աշխարհ

05.09.2016 11:40


Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետ կորել

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետ կորել

Հազարավոր փախստական երեխաներ, ովքեր ժամանել էին Մեծ Բրիտանիա առանց ծնողների ուղեկցության, կորել են երկրի տարածքում: Այս մասին հայտնում է «The Independent»-ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:

Պարբերականի տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում առանց ծնողի ուղեկցության երկիր է ժամանել 9287 անչափահաս, որոնց բաշխել են խնամատար ընտանիքների և մանկատների միջև: Այդ գործընթացից հետո սոցիալական աշխատակիցները պետք է հսկեին երեխաների բարեկեցությունը:

Սակայն այդ ընթացքում երկիր ժամանած 360 երեխա կորել է, և իշխանությունները պատկերացում անգամ չունեն նրանց գտնվելու վայրի մասին: Ընդ որում, նրանցից ավելի քան 200-ը 2 տարուց ավելի է, ինչ սոցիալական աշխատողների հետ կապի մեջ չի մտնում:

Անգլիայի մանկական կոմիսար Աննա Լոնգֆիլդն արդեն կոչ է արել իշխանությանն անհապաղ զբաղվել անհետ կորած երեխաների որոնման հարցով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը