Աշխարհ

05.09.2016 20:08


Ավստրալիայում ձերբակալել են վարորդի, ում մեքենայի ղեկի փոխարեն թավա է ամրացված

Ավստրալիայում ձերբակալել են վարորդի, ում մեքենայի ղեկի փոխարեն թավա է ամրացված

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա տեղացի վարորդի, ով իր «Mazda» մակնիշի մեքենայում ղեկի փոխարեն թավա էր ամրացրել: Այս մասին հաղորդում է «Daily» թերթը:

Ինչպես ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ, այդ խախտման համար նրան մի քանի անգամ տուգանել են, սակայն տղամարդը շարունակել է ղեկի փոխարեն թավայով երթևեկել:

Բացի այդ, վարորդը դեռ չի ստացել իր տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը և չի ապահովագրել այն:

Այժմ ավստրալացուն դատական գործընթաց է սպասվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը