Աշխարհ

05.09.2016 14:15


Բրազիլիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նախագահ Միշել Թեմերի դեմ բողոքի ցույցեր անողների նկատմամբ

Բրազիլիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նախագահ Միշել Թեմերի դեմ բողոքի ցույցեր անողների նկատմամբ

Բրազիլական Սան–Պաուլոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ, աղմկող նռնակներ և ջրցան մեքենաներ է կիրառել նոր նախագահ Միշել Թեմերի պաշտոնավարման դեմ բողոքի ցույցեր անողներին ցրելու համար։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ ցուցարարները հավաքից հետո սկսել են ավերել մետրոյի կայարանը՝ քարեր նետելով ոստիկանների վրա։

Ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Կոպակաբանայի լողափին՝ պահանջելով Թեմերի հրաժարականն ու նախագահական նոր ընտրություններ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 31–ին Դիլմա Ռուսեֆը վերջնականապես հեռացվեց նախագահի պաշտոնից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը