Պուտինը պատմել է՝ ինչպիսին կուզենար տեսնել ՌԴ հաջորդ նախագահին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է ունեցել հեղինակավոր «Bloomberg»–ի հետ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Հարցին՝ կմասնակցի՞ արդյոք Պուտինը ՌԴ հաջորդ նախագահական ընտրություններին, նա պատասխանել է՝ այդ մասին խոսելը վաղ է, և հավելել, որ առայժմ չի որոշել.
«Գիտեք, ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելն ուղղակի վնասակար է։ Հարկավոր է աշխատել, հասնել նրան, որ ի կատար ածվեն ծրագրերն ու նպատակները, որոնք մենք մեր առաջ դնում ենք, պետք է հասնել մարդկանց կենսամակարդակի բարձրացման, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման, պաշտպանունակության բարձրացման։ Կախված այս խնդիրների լուծումից էլ՝ հետագայում կտեսնենք՝ ինչպես կազմակերպել 2018–ի նախագահական ընտրարշավը, և ով պետք է մասնակցի դրանց։ Ես առայժմ ինձ համար ոչինչ չեմ որոշել»։
Պուտինը նաև նշել է՝ ինչպիսին պետք է լինի հաջորդ նախագահը.
–Ապագա նախագահը պետք է բավական երիտասարդ լինի, բայց հասուն։
ՌԴ առաջնորդի խոսքով՝ ժամանակակից Ռուսաստանը շատ ավելի դժվար է կառավարելը, քան Իվան Գրոզնու, Նիկոլայ 2–րդի, Լեոնիդ Բրեժնևի, Նիկիտա Խչուշչովի կամ Իոսիֆ Ստալինի օրոք։

7or.am