Աշխարհ

06.09.2016 09:50


Պրիմորիեի թայֆունից տուժածները մոտ 500 մլն ռուբլի փոխհատուցում կստանան

Պրիմորիեի թայֆունից տուժածները մոտ 500 մլն ռուբլի փոխհատուցում կստանան

Պրիմորիեի «Լայոնռոկ» թայֆունից տուժածները մոտ 500 մլն ռուբլի փոխհատուցում կստանան երկրամասի խորհրդարանի բյուջեից։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Գերատեսչությունից հայտնել են, որ այժմ 350 մլն ռուբլի կվճարվի այն բնակիչներին, որոնց տները տուժել են թայֆունից, քիչ ավելի ուշ էլ 150 մլն ռուբլի էլ կհատկացվի նոր տներ ձեռք բերելու համար։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ փրկարարները Պրիմորիեի երկրամասի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ ավելի քան 80 տ մարդասիրական օգնություն են հասցրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը