Աշխարհ

06.09.2016 13:08


Բեյոնսեն դադարեցրել է իր շրջագայությունը ձայնի հետ կապված խնդրի պատճառով (տեսանյութ)

Բեյոնսեն դադարեցրել է իր շրջագայությունը ձայնի հետ կապված խնդրի պատճառով (տեսանյութ)

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դադարեցրել է իր համաշխարհային շրջագայությունը ձայնի հետ կապված խնդրի պատճառով։ Այս մասին հայտնում է «Entertainment Weekly»–ն։

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 7–ին, երգչուհին պիտի ելույթ ունենար Իսթ–Ռաթերֆորդում (Նյու Ջերսի), սակայն համերգը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 7–ը, քանի որ բժիշկը Բեյոնսեին խորհուրդ է տվել հանգստանալ։

Կազմակերպիչներն արդեն ներողություն են խնդրել դրա համար հանդիսատեսից։

Սեպտեմբերի 10–ին նախատեսվում է երգչուհու համերգը Սենթ Լուիսում (Միսսուրի), այնուհետև Բեյոնսեն կմեկնի Լոս Անջելես, Հյուսթոն, Նոր Օռլեան, Ֆիլադելֆիա և այլ քաղաքներ։

Ի դեպ, սեպտեմբերի 4–ին «youtube.com»–ում տեղադրված Բեյոնսեի նոր տեսահոլովակը մոտ 5.5 մլն դիտում է հավաքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը