Աշխարհ

06.09.2016 14:20


Թողարկվել են Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին 3 նոր պատմվածքները

Թողարկվել են Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին 3 նոր պատմվածքները

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, թողարկվել են Ջոան Ռոուլինգի 3 նոր էլեկտրոնային գրքերը Հարրի Փոթերի մասին:

«Իշխանություն, քաղաքականություն և տաղտկալի ուրվական» հավաքածուում պատմվում է պրոֆեսորներ Դոլորես Ամբրիջի, Սլիզնորթի, մոգության նախարարության և Ազկաբան բանտի մասին:

«Հերոսություն, ծանր փորձություններ և վտանգավոր հոբբիներ» հավաքածուն նվիրված է Միներվա Մաքգոնագալին և Ռիմուս Լյուպինին:

«Հոգվարթս. ոչ լրիվ և ոչ արժանահավատ ղեկավարությունը» հավաքածուն հայտնի դպրոցի գաղտնիքների մասին է:

«Boston Globe»-ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային գրքերը վաճառվում են «Pottermore» թեմատիկ կայքում և առցանց խանութներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը