Աշխարհ

06.09.2016 17:20


Հանցագործը ներխուժել է օտար տուն ու մանուշակագույն ներկել այնտեղ գտնվող շանը

Հանցագործը ներխուժել է օտար տուն ու մանուշակագույն ներկել այնտեղ գտնվող շանը

Մարտաս Վինյարդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ներխուժել է օտար տուն ու մանուշակագույն ներկել տանտերերի շանը։ Այս մասին հայտնում է «Metro»–ն։

Նշվում է, որ սկզբում հանցագործը մեքենա է առևանգել, ապա ներխուժել օտար տուն և ներկել շանը։

Տղամարդուն շատ արագ են գտել. մանուշակագույն ներկի հետքեր կային նաև նրա տաբատին։ Նշվում է, որ հանցագործը ձերբակալության պահին հրել է իրավապահներին, այնուհետև փորձել դուրս ցատկել ոստիկանական մեքենայից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը