Աշխարհ

07.09.2016 10:05


Քլինթոնն իր հազը բացատրել է Թրամփի նկատմամբ ունեցած ալերգիայով

Քլինթոնն իր հազը բացատրել է Թրամփի նկատմամբ ունեցած ալերգիայով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Քլիվլենդում իր ելույթի ժամանակ հազի սաստիկ նոպա է ունեցել, որը շուրջ 2 րոպե է տևել։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը դա բացատրել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ ունեցած ալերգիայով։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը։

«Ամեն անգամ, երբ ես մտածում եմ Թրամփի մասին, ինձ մոտ ալերգիա է սկսվում»,–ասել է Քլինթոնը։

Հանրապետական թեկնածուի ընտրարշավի մենեջեր Քելիանն Քոնվեյնն էլ իր հերթին նկատել է՝ Քլինթոնն իսկապես ալերգիա ունի ԶԼՄ–ի նկատմամբ, որի հետ հաճախ չի համագործակցում։

Ավելի վաղ էլ Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ առաջնորդ Պուտինը լուրջ չի վերաբերվում Քլինթոնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը