Աշխարհ

07.09.2016 09:55


Թրամփ. «Պուտինը ծիծաղում է Քլինթոնի վրա»

Թրամփ. «Պուտինը ծիծաղում է Քլինթոնի վրա»

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ չի վերաբերվում դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Պուտինը նայում է նրան ու ծիծաղում, նայում է ու ժպտում։ Հիլարին սիրում է կոպիտ խաղալ Ռուսաստանի հետ։ Նա սիրում է կոշտ խոսել, ապա հեռանալ»,–նշել է Թրամփը։

Միլիարդատերը հավելել է՝ ՌԴ առաջնորդը վստահ է, որ Քլինթոնի հաղթանակի դեպքում «նրա հետ հեշտ կլինի, որովհետև նա սիրում է վատ (ԱՄՆ–ի համար) որոշումներ կայացնել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը