Աշխարհ

07.09.2016 13:05


Մոսկվայում ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են դպրոցն ու մանկապարտեզը

Մոսկվայում ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են դպրոցն ու մանկապարտեզը

Մոսկվայի հարավ–արևմուտքում ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են դպրոցն ու մանկապարտեզը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ ՌԴ արտակարգ ծառայություններին հղումով։

«Թիվ 17 դպրոցի և թիվ 5 նախակրթարանի շենքերից 160 երեխա է տարհանվել»,– հաղորդել են գերատեսչությունից։

Նշվում է, որ դեպքի վայր ոստիկաններ ու փրկարարներ են ժամանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը