Աշխարհ

07.09.2016 13:35


Դաղստանում 6 զինյալ է ոչնչացվել

Դաղստանում 6 զինյալ է ոչնչացվել

Դաղստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեից հայտարարել են 6 զինյալի ոչնչացման մասին, որոնցից 3–ը չեզոքացվել են Իզբերբաշ քաղաքում, ևս 3–ը՝ Մախաչկալայում։ Այս մասին հայտնում է «Газету.Ru»–ն։

«Զինյալները մասնակցել են ահաբեկչական մի շարք գործողությունների, այդ թվում՝ 2016թ. օգոստոսին Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների վրա հարձակմանը, Իզբերբաշում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործադրմանը, ինչպես նաև հուլիսի 10–ին Սերգոկալա գյուղի բնակիչների ուղղությամբ կրակ բացելուն»,– ասվում է հաղորդագրությունում։

Բոլոր զինյալներին ճանաչել են։ Նրանց թվում է նաև 2015թ. հունիս ամսից հետախուզման մեջ գտնվող, «տեղի» խմբավորման առաջնորդ Մահոմեդ Հալիմբեկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը