Աշխարհ

08.09.2016 11:55


Պենտագոն. «Լիբիայի Սիրտ քաղաքը շուտով կազատագրվի ԻՊ–ից»

Պենտագոն. «Լիբիայի Սիրտ քաղաքը շուտով կազատագրվի ԻՊ–ից»

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, ոոր Լիբիայի զինված ուժերը մոտ են «Իսլամական պետության» գրոհայիններից Սիրտ քաղաքի ազատագրմանը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ես ակնկալում եմ, որ նրանք (լիբիական զորքերը) շուտով կմաքրեն քաղաքը»,–ասել է Քարթերը։

Նա նաև հավելել է, որ քաղաքի վերջնական ազատագրումից հետո ԱՄՆ–ը չի պատրաստվում դադարեցնել Լիբիայի բանակին տրվող օգնությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրտում մարտերի ժամանակ լիբիական բանակի առնվազն 34 զինծառայող է զոհվել։

Լիբիայի բանակը ԻՊ կողմից գրավված Սիրտ քաղաքի լայնամասշտաբ գրոհ էր սկսել ս. թ. օգոստոսի 28–ին։ Զորքին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել քաղաքի մեծ մասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը