Աշխարհ

08.09.2016 13:05


Փարիզյան գրոհների կազմակերպման մեջ մեղադրվող Աբդեսլամը դատարան է տարվել

Փարիզյան գրոհների կազմակերպման մեջ մեղադրվող Աբդեսլամը դատարան է տարվել

2015–ի նոյեմբերի 13–ի փարիզյան գրոհների կազմակերպման հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամն այսօր՝ սեպտեմբերի 8–ին, հասցվել է Փարիզի Արդարադատության պալատ։ Այս մասին հայտնում է «Le Soir»–ը։

Կասկածյալի պաշտպանի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ կհամագործակցեն քննիչների հետ, սակայն 26–ամյա Աբդեսլամը մինչ այժմ ոչինչ չի ասել դատարանում։

Հիշեցնենք՝ Աբդեսլամը ձերբակալվել է Բրյուսելում մարտի 18–ին իրականացված ոստիկանական ստուգումների արդյունքում։

2015–ի փարիզյան ահաբեկչությունների զոհ դարձավ 130 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը