Աշխարհ

09.09.2016 09:55


WSJ. Մոսուլի ազատագրման գործողությունը կմեկնարկի հոկտեմբերին

WSJ. Մոսուլի ազատագրման գործողությունը կմեկնարկի հոկտեմբերին

«Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ գտնվող իրաքյան Մոսուլի գրոհը կսկսվի հոկտեմբերի վերջին։ Այս մասին «The Wall Street Journal»–ին հայտնել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի միացյալ զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը։

«Մենք պատրաստվում ենք անողոք, երկարատև և դժվար մարտի Մոսուլում։ Իրականում խոսքը պաշարման մասին է»,–հայտարարել է հրամանատարը։

Թաունսենդի հաշվարկով՝ Մոսուլում 3–4.5 հազ գրոհային կա։

«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ օգոստոսի վերջին Իրաքի զինվորականներն ամբողջությամբ ԻՊ–ից ազատագրեցին ռազմավարական կարևոր նշանակության Ալ Քիարա քաղաքը։ Վերջինի գրավումը կարևոր քայլ էր Մոսուլի՝ ԻՊ իրաքյան հենակետի ճանապարհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը