Աշխարհ

09.09.2016 10:15


Աֆղանստանում պայթյունի զոհ է դարձել 7 մարդ

Աֆղանստանում պայթյունի զոհ է դարձել 7 մարդ

Աֆղանստանի հյուսիսում՝ Բագլան մարզում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Նշվում է, որ զոհերի թվում 2 անչափահաս երեխա կա, հղի կին և ազգային բանակի զինվոր։

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռավորությունից։

«Интерфакс»–ը հստակեցնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Բագլանի–Մարկազի քաղաքի կենտրոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը