Աշխարհ

09.09.2016 14:55


Իտալիայում տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ. 25 մարդ է վիրավորվել

Իտալիայում տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ. 25 մարդ է վիրավորվել

Իտալական Սարդինիայում՝ Նուլե քաղաքում, թեթև մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 25 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Corriere Della Sera»–ն։

Նշվում է, որ 43-ամյա անասնաբույժի ավտոմեքենան կորցրել է կառավարումը գյուղական տոնի ժամանակ։

Նախնական տվյալներով՝ վարորդը կարող էր քնած լինել կամ գիտակցությունը կորցրած։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ 11–ամսական մի երեխա, որը հոսպիտալացվել է գանգուղեղային տրավմայով։

ՃՏՊ–ի հետևանքով վարորդը չի տուժել, սակայն դանակի հարվածներ է ստացել ամբոխում անհայտ մեկի կողմից։ Ժամանած ոստիկանությունը նրան փրկել է տեղացիների ինքնադատաստանից։

Ներկայումս կատարվածը հետաքննում են իրավապահները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը