Աշխարհ

10.09.2016 10:25


Բանգլադեշի Տոնգի քաղաքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել

Բանգլադեշի Տոնգի քաղաքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել

Բանգլադեշի Տոնգի քաղաքի փաթեթավորման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, առնվազն 50 հոգի տուժել է։ Այս մասին հայտնում է տեղի «BdNews24» պարբերականը։

Հստակեցվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6։00–ին։ Գործարանում կաթսաներից մեկի պայթյունը հանգեցրել է ուժեղ հրդեհի։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և փորձել հանգցնել կրակը։

Պայթյունի հետևանքով կա 12 զոհ, մոտ 50 հոգի տուժել է։ Նրանցից ոմանք ստացել են լուրջ վնասվածքներ։ Ինչպես հաղորդվում է, զոհերի թիվը կարող է աճել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը