Աշխարհ

10.09.2016 11:45


Բաղդադի ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 40–ի

Բաղդադի ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 40–ի

Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 40–ի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին։

Գրոհը հեղինակել է 2 մահապարտ–ահաբեկիչ, որոնցից մեկը եղել է ականապատ մեքենայում։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Nakheel Mall» առևտրի կենտրոնի մոտ՝ Իրաքի Նավթի նախարարության շենքից քիչ հեռու։

Հիշեցնենք՝ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը