Աշխարհ

10.09.2016 14:15


Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Քերրիի հետ բանակցությունները

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Քերրիի հետ բանակցությունները

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է սիրիական հակամարտությունը՝ Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների համատեքստում։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքում։

Նախարարները «փոխադարձ ըմբռնողություն են ցուցաբերել ռազմական գործողությունները դադարեցնելու ռեժիմի պահպանման կարևորությանը և միջսիրիական բանակցային գործընթացի վերսկսմանը»։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք՝ ավելի քան 14 ժամ տևած բանակցություններից հետո Քերրին հայտարարել է, որ ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայում լիակատար հրադադարի մասին են պայմանավորվել, սիրիական ընդդիմությունն էլ հայտարարել էր, որ պատրաստ է հրադադարի, եթե այն պահպանի Դամասկոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը