Քաղաքական

13.09.2016 11:14


Կարեն Կարապետյանը՝ ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանը՝ ՀՀ վարչապետ

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը