Աշխարհ

13.09.2016 11:50


Իսրայելի ՌՕՈւ–ն գրոհել է սիրիական հրետանին

Իսրայելի ՌՕՈւ–ն գրոհել է սիրիական հրետանին

Իսրայելի ավիացիան հարձակում է գործել սիրիական հրետանու վրա սեպտեմբեր 12–ի՝ լույս 13–ի գիշերը՝ ի պատասխան սիրիական կառավարական զորքերի կողմից Գոլանի բարձունքների շրջանում նետած արկի, որոնք վերահսկում է Իսրայելը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Փոխանցում է «Arutz Sheva» պարբերականը։

Նշվում է, որ ռումբն ընկել է իսրայելասիրիական սահմանից 1կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Սիրիայի կողմից իսրայելական տարածքում արկի անկումը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում 5–րդն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը