Աշխարհ

14.09.2016 10:00


Ամերիկացիների կեսից քիչն է հավատում Քլինթոնի առողջության մասին հայտարարություններին

Ամերիկացիների կեսից քիչն է հավատում Քլինթոնի առողջության մասին հայտարարություններին

ԱՄՆ–ում «YouGov» ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներով՝ ամերիկացիների կեսից քիչն է հավատում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջության մասին հայտարարություններին։ Այս մասին գրում է «The Times»–ը։

Նշվում է, որ ամերիկացիների մոտ 46%–ը չի հավատացել Քլինթոնի նախընտրական շտաբի այն հայտարարություններին, որ նա հիվանդ է թոքաբորբով, և միջոցառմանն ինքնազգացողության վատթարացման պատճառը «գերտաքացումն» էր։

Պարբերականը նշում է՝ հարցման արդյունքները վկայում են վստահության դեֆիցիտի մասին։

Հիշեցնենք՝ ընթացիկ հանգստյան օրերին Քլինթոնն ուշագնաց էր եղել բաձր ջերմության պատճառով։ Դրանից հետո պարզվեց, որ Քլինթոնը հիվանդ է թոքաբորբով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը