Աշխարհ

14.09.2016 10:14


Ուկրաինայի ներքին գործերի նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել է ուկրաինական ԶԼՄ–ին, որ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցված։

«Օրվա մեջ ես մի քանի տասնյակ մարդկանցից նամակներ եմ ստանում, այդ թվում՝ Ուկրաինայի կոռուպցիայի հակազդեցության կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինից, համաձայն որի նամակի՝ նույնպես քրեական գործ եմ հարուցել չեք հավատա, թե ում դեմ՝ ներքին գործերի նախարար Ավակովի, քանի որ նրանք բոլորը նույնն են։ Ուկրաինայի գլխավոր դատախազություն ուղղված բոլոր դիմումները նույն դատավարական կարգավիճակն ունեն,– հայտարարել է Լուցենոկոն։

Սակայն գլխավոր դատախազը չի հստակեցրել, թե համաձայն որ հոդվածի է գործը հարուցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը