Աշխարհ

14.09.2016 10:40


Սթիվեն Սիգալն ուզում է Ռուսաստանի քաղաքացի դառնալ

Սթիվեն Սիգալն ուզում է Ռուսաստանի քաղաքացի դառնալ

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը հայտնել է, որ մտածում է առաջիկայում Ռուսաստանի քաղաքացի դառնալու մասին։ Նա խոստովանել է, որ կցանկանար իր ռուս ընկերների հետ տարվա մեջ մի քանի ամիս անցկացնել։ Սիգալի խոսքով՝ ՌԴ–ում իրեն սիրում ու սպասում են։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Դերասանը լրագրողների հետ շփվել է միջազգային «Աշխարհի ծայրը» կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվում է Յուժնո Սախալինսկում։ Սիգալն այնտեղ հյուրի կարգավիճակում էր ներկա. դերասանին հրավիրել էր Սախալինի շրջանի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը