Աշխարհ

14.09.2016 18:56


Ամառային արձակուրդներից հետո բրիտանացի տղան դպրոց է վերադարձել Քիմ Քարդաշյանի տեսքով (տեսանյութ)

Ամառային արձակուրդներից հետո բրիտանացի տղան դպրոց է վերադարձել Քիմ Քարդաշյանի տեսքով (տեսանյութ)

Բրիտանական Միդլսբրո քաղաքից դեռահասը ամառային արձակուրդներից հետո վերադարձել է դպրոց ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տեսքով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

15–ամյա Թայլերը որոշել էր սեռափոխության դիմել և սկսել էր անվանել իրեն Քայրա Քելլի։ Ամառային արձակուրդների ընթացքում նա աղջկա նման է հագնվել։ Երբ բրիտանացին դպրոց է վերադարձել, շատ ուսուցիչներ և դասընկերներ չեն ճանաչել նրան։

«Ես հագնվում եմ Քիմ Քարդաշյանի նման, օգտվում են շպարի պարագաներից, և դա թույլէ տալիս ինձ հիանալի զգալ»,– ասել է տրանսգենդերը։

Դեռահասը, ով այժմ խնդրում է իրեն որպես կին ընդունել, պատմել է պարբերականին, որ շրջապատող մարդիկ հասկացել են իրեն և աջակցել սեռափոխությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը