Աշխարհ

14.09.2016 16:00


Չելյաբինսկում հարսնացուի դավաճանությունից հետո փեսացուն պատուհանից դուրս է նետել լվացքի մեքենան (տեսանյութ)

Չելյաբինսկում հարսնացուի դավաճանությունից հետո փեսացուն պատուհանից դուրս է նետել լվացքի մեքենան (տեսանյութ)

Չելյաբինսկից սիրահար զույգը վիճելիս պատուհանից դուրս է նետել տեխնիկան և կահույքը։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն։ Իմանալով զուգընկերուհու դավաճանության մասին՝ տղամարդը մեծ սկանդալ է սարքել։ Ընդ որում՝ նա 8–րդ հարկից դուրս է նետել հարսնացուի ամբողջ օժիտը։

Բուռն կռվի ականատեսն են դարձել տասնյակ անցորդներ։ Նրանց շատ է հետաքրքրել վեճը, երբ պատուհանից բազկաթոռ է ներքև նետվել, որին հաջորդել են բազմոցը, փաստաթղթեր, մթերքներ, շպարի պարագաներ, ներքնազգեստ։ Գագաթնակետը եղել է լվացքի մեքենան։

Բարեբախտաբար, անցորդներից ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են ներքևում կայանված մեքենաները։ Վիճաբանությունը հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանների ժամանմամբ։

Իրավապահ մարմիններն արձանագրություն են կազմել և մոտ օրերս պետք է իրավական գնահատական տան զույգի գործողություններին։ Իսկ մինչ այդ նրանց ստիպել են մաքրել շքամուտքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը