Քաղաքական

14.09.2016 21:15


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ–ը Կապանում կսատարի քաղաքապետի թեկնածու Արթուր Մարտիրոսյանին

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ–ը Կապանում կսատարի քաղաքապետի թեկնածու Արթուր Մարտիրոսյանին

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Կապանի կառույցի խորհրդի նիստը: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Կապանի խորհուրդը որոշել է հոկտեմբերի 2–ին Կապանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել Արթուր Մաքսիմի Մարտիրոսյանի թեկնածությունը, Կապանի ավագանու ընտրություններում՝ Կոլյա Գագիկի Փարսադանյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Կապանի կառույցի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել և վստահեցրել, որ հուսախաբ չի անի իր համախոհներին, ինչպես նաև բոլոր կապանցիներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը