Աշխարհ

15.09.2016 10:30


Ինդոնեզիայում զբոսաշրջային լաստանավում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ինդոնեզիայում զբոսաշրջային լաստանավում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ինդոնեզիայում զբոսաշրջային լաստանավում՝ Լոմբոկ հայտնի առողջարանային կղզուց քիչ հեռու, պայթյուն է որոտացել։ Կատարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 13–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ լաստանավում 35 զբոսաշրջիկ կար, նրանց թվում՝ Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքացիներ։

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հնարավոր պատճառ կարող էր լինել վնասված շարժիչը։

Նշվում է, որ զոհվածներն Ինդոնեզիայի ու Նիդեռլանդների քաղաքացիներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը