Աշխարհ

15.09.2016 11:10


Սպիտակ տուն. «Սիրիական ընդդիմությունը չի կարող տապալել Ասադին»

Սպիտակ տուն. «Սիրիական ընդդիմությունը չի կարող տապալել Ասադին»

Սիրիական ընդդիմության ուժերը չեն կարող տապալել այդ երկրի նախագահ Բաշար Ասադին։ Նման եզրակացության է հանգել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցով օգնական Սյուզան Ռայսը։

Վերջինի կարծիքով Սիրիայի ընդդիմադիր ուժերը «չափազանց մասնատված են» և չեն կարող բավականաչափ հզորանալ՝ տապալելու Դամասկոսի իշխող ռեժիմը։

Մյուս կողմից էլ, ըստ նրա, «Ասադը երբեք չի կարող վերականգնել օրինականությունը ողջ երկրի մասշտաբով»։

Ռայսն ընդգծել է՝ ամերիկյան վարչակազմը Սիրիայում հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը