Աշխարհ

16.09.2016 10:17


Թրամփի մազերը գզգզել են ուղիղ եթերի ընթացքում (տեսանյութ)

Թրամփի մազերը գզգզել են ուղիղ եթերի ընթացքում (տեսանյութ)

Դոնալդ Թրամփը հայտնվել է Ջիմմի Ֆեմլոնի «The Tonight Show» հաղորդաշարի եթերում։ Այս մասին հայտնում է «life.ru»-ն: Հաղորդավարը խնդրել է միլիարդատիրոջը անել որևէ «ոչ նախագահական արարք»։ Թրամփը համաձայնել է, որից հետո հաղորդավարը գզգզել է ԱՄՆ նախագահի թեկնածուի մազերը։

«Հույս ունեմ, որ մարդիկ Նյու Հեմփշիրում, ուր ես գնալու եմ ընդամենը մեկ ժամ հետո, կհասկանան ինձ»,– ասել է Թրամփը։

Պարբերականը նշում է, որ հաղորդման ընթացքում քննարկվել են նաև լուրջ թեմաներ, որոնց թվում եղել է նաև ԱՄՆ նախագահի թեկնածուի նախընտրական քարոզարշավը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը