Աշխարհ

16.09.2016 10:25


Նովոսիբիրսկում աշակերտուհին մահացել է պարի դասի ժամանակ

Նովոսիբիրսկում աշակերտուհին մահացել է պարի դասի ժամանակ

ՌԴ Նովոսիբիրսկում 13–ամյա աշակերտուհին մահացել է պարի դասի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15–ի երեկոյան Լենինյան շրջանի դպրոցներից մեկում։

Պարի դասի ժամանակ աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ կարճ ժամանակ անց 7–րդ դասարանի աշակերտուհին մահացել է։

«ВКонтакте» սոցցանցում մահացածի քույր ներկայացածը գրել է, որ աշակերտուհին վաղուց էր պարում. մի անգամ նա կորցրել է գիտակցությունը, սակայն բժիշկներն ասել են, որ աղջիկը, հավանաբար, պարզապես քիչ է կերել, դրա համար էլ ուժերը սպառվել են։

Դպրոցականի մահվան պատճառները ներկայումս հետաքննում է ՌԴ ՔԿ–ն, որը պարզում է բուժօգնության՝ ժամանակին տրամադրվելն ու որակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը